
ՄԵԶՆԻՑ ԱՌԱՎԵԼ
Ոգեշնչող, առաջնորդող, բարեկարգող երիտասարդներ
Ո՞վ ենք մենք
«Մեզնից առավել»-ը երիտասարդների կողմից ղեկավարվող նախագիծ է, որի նպատակն է երիտասարդների ներուժի բացահայտումն ու դրա զարգացումը մեծ ու փոքր համայնքերում բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ Մենք ոգեշնչում ենք մեզ պես երիտասարնդներին, որոնք ձգտում են փոփոխության, հավատալ իրենց սեփական ուժերին և գործել ավելի լավ ապագա ստեղծելու ուղղությամբ:
![]() | ![]() | ![]() | ![]() |
|---|---|---|---|
![]() | ![]() | ![]() | ![]() |
![]() | ![]() | ![]() | ![]() |
![]() | ![]() | ![]() |
Ինչո՞վ ենք մենք զբաղվում
Մի շարք սեմինարների, նիստերի, հավաքների և նախագծերի միջոցով նախագիծը նպատակ ունի ոգեշնչել և զինել դեռահասներին անհրաժեշտ հմտություններով՝ փոփոխությունների հասնելու և առաջնորդի դերում հանդես գալու համար: «Մեզնից առավել» նախագիծը կենտրոնանում է դեռահասներին՝ իրենց համայնքներում փոփոխություններ անցկացնելու վրա: Այն խրախուսում է մասնակիցներին բացահայտելու այն խնդիրները, որոնք նրանք համարում են կարևոր, ինչպես նաև կատարելու հետազոտություն՝ այդ խնդիրներին լուծումներ գտնելու, առաջարկելու և դրանց հիման վրա փոփոխություններ կատարելու:















